Կրասնոդարի ծխող պաշտոնյաների աշխատանքային օրը կերկարացվի
                        Կրասնոդարի երկրամասի Գուլկեվիչսկի շրջանի ղեկավար Վիկտոր Կադկալոն որոշել է արտասովոր կերպով պայքարել վարչակազմի պաշտոնյաների ծխելու սովորության դեմ:
Այսուհետ՝  համաձայն Վ. Կադկալոյի որոշման, վարչակազմի ծխող պաշտոնյաների աշխատանքային օրը կերկարացվի 20 րոպեով և նրանք առաջիկայում կմասնակցեն բոլոր շաբաթօրյակներին:
Այս մասին Վիկտոր Կադկալոն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

