211652_close_icon
views-count5818 դիտում article-date 18:29 05-12-2014

SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո, հղի կնոջ հետ Ուկրաինայի անցակետում հայտնված հայ երիտասարդի հետ ՀՀ ԱԳՆ-ից կապ են հաստատել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի հրապարակումից հետո, Ուկրաինայի անցակետում հղի կնոջ հետ հայտնված հայ երիտասարդի հետ կապ են հաստատել Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից և հավատացրել, որ կապ կհաստատեն տեղի Հյուպատոսության ներկայացուցիչների հետ, որպեսզի Կարենին և կնոջը հետ ուղարկեն Հայաստան: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կարեն Հովսեփյանի հայրը՝ Արթուր Հովսեփյանը, միաժամանակ ավելացրեց, որ այս պահի դրությամբ՝ Հյուպատոսարանից ոչ ոք չի կապնվել, անհանգստություն հայտնելով, որ առջևում հանգստյան օրեր են: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/05/35907/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, 26-ամյա Կարեն Հովսեփյանն իր հղի կնոջ հետ 4 օր է՝ սոված ու ծարավ գտնվում է ռուս-ուկրաինական սահմանային անցակետում:

Նմանատիպ նյութեր