«Էբոլա»-ի դեմ կպայքարի 250 կամավոր
                        Աֆրիկյան միությունը 250 կամավոր կուղարկի Գվիենա, Լիբերիա եւ Սիերա-Լեոնե` «Էբոլա» վիրուսի դեմ պայքարելու համար: Նիգերիան էլ իր հերթին  540 կամավոր կուղարկի այդ երկրներ: Իսկ որոշ աֆրիկական  կազմակերպություններ ֆինանսական օգնություն կտրամադրեն: 
Կամավորները վիրուսի դեմ պայքարում արդեն փորձ ունեն` վերապատրաստվել են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում: Նրանք կաշխատեն հիվանդների հետ եւ կանցկացնեն իրազեկման ակցիաներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

