211652_close_icon

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2015 թ-ի՝ երկրի պաշտպանության 584 միլիարդանոց պետբյուջեն

views-count1390 դիտում article-date 11:00 05-12-2014
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2015 թվականի համար նախատեսված երկրի պաշտպանության պետական բյուջեի նախագիծը, որը կազմում է 584 մլրդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Ria Novosti-ն: Նախագիծը ստացել է 300 կողմ և 119 դեմ հարաբերակցությամբ ձայներ: Հաջորդ շաբաթ նախագիծը հաստատման կդրվի ԱՄՆ Սենատում: Փաստաթուղթը կարևորագույն ուղղումներ է պարունակում, որոնցից մեկն էլ սենատոր Ջոն Մաքքեյնի մշակած փսթեթն է, որով առաջարկվում է արգելել ամերիկյան ընկերություններին հրթիռների ռուսական РД-180 շարժիչների ձեռքբերումը:

Նմանատիպ նյութեր