211652_close_icon
views-count1620 դիտում article-date 19:54 04-12-2014

Հայաստանում ֆրանսիական համալսարանի այս տարվա շրջանավարտները դիպլոմներ կստանան

Դեկտեմբերի 5-ին` ժամը 18:30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2013-2014 ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը: Առ այսօր համալսարանն ունի ավելի քան 1500 շրջանավարտ, որոնցից ավելի քան 70%-ն աշխատում է Հայաստանում իրենց մասնագիտությանը համարժեք և միայն 6-7%-ն է սովորում կամ աշխատում արտասահմանում: Միջոցառման ընթացքում կտրամադրվեն նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գերազանցության կրթաթոշակներ` համալսարանի 23 ուսանողներին: ՀԲԸՄ-ն ամեն տարի գերազանցության կրթաթոշակներ է շնորհում համալսարանի լավագույն ուսանողներին:

Նմանատիպ նյութեր