«ՀԱՄԱՍ»-ը հրթիռներ է փորձարկում
Վերջին 2 օրերի ընթացքում «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամները 7 հրթիռ են փորձարկել՝ դրանք արձակելով ծովի ուղղությամբ: Այսօր առավոտյան փորձարկվել է ևս 2 հրթիռ, հաղորդում է MigNews-ը:
Միևնույն ժամանակ Իսրայելի անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է, որ «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը փորձում է ցույց տալ, որ այն հզորանում է հրթիռների արձակման մեջ և նույնիսկ կարող է սեփական հրթիռներն արտադրել:
«Չփլուզվող ժայռ» օպերացիայի ավարտից հետո իսրայելական ուժերը հայտարարել էին, որ «ՀԱՄԱՍ»-ի ենթակայության տակ մնացել է իր ունեցածից ընդամենը 1/3 մասից էլ ավելի քիչ հրթիռ: Եգիպտոսի կողմից թունելային բիզնեսի շրջափակումը բավականին դժվարեցրել է «ՀԱՄԱՍ»-իմ զինելու գործընթացը և այժմ նրա վերազինման միակ ճանապարհը ծովն է: