Ռուսաստանը դեկտեմբերի 5-ից դադարեցնում է թռչնամսի ներկրումն ԱՄՆ-ից
Ռուսական իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 5-ից սահմանափակել ԱՄՆ-ից ներկրվող թռչնամսի քանակը:
Նրանք նշել են նաև , որպեսզի միսը ռուսական շուկա ներկրվի, ամերիկյան արտադրողները պետք է շտկեն իրենց արտադրանքի որակական խախտումները՝ ռուսական շուկային համապատասխանելու համար:
Հիշեցնենք , որ դեռ օգոստոս ամսից դադարեցվել էր տավարի և խոզի մսերի, ինչպես նաև այլ կիսաֆաբրիկատների ներկրումը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ՝ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների: