Նախորդ շաբաթ մայրաքաղաքում հերթական ապօրինի 6 շինությունն է ապամոնտաժվել
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում:
Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնցից, ըստ համապատասխան ստուգումների արդյունքների, միայն մեկն է եղել ինքնակամ շինություն: