slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մայրաքաղաքում ապամոնտաժվել է հերթական խոշորածավալ ապօրինի շինությունը
211652_close_icon

Մայրաքաղաքում ապամոնտաժվել է հերթական խոշորածավալ ապօրինի շինությունը

views-count1353 դիտում article-date 15:27 14-05-2015
Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից մայիսի 13-ին Այվազովսկի փողոցին հարակից հատվածում արձանագրվել է խոշորածավալ ապօրինի շինություն: Քաղաքացին, առանց համապատասխան թույլտվության, նախաձեռնել էր մետաղական կոնստրուկցիաներով ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ, ինչը և կանխվել ու նույն օրը երեկոյան ամբողջությամբ ապամոնտաժվել է: Ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն` 400 հազար դրամի չափով: Հարկ է նշել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ինքնակամ կառուցապատումների դեպքում սեփական հողամասերում նախաձեռնվող ինքնակամ կառուցի շինարարության համար կազմվում է վարչական արձանագրություն` 200 հազար դրամի չափով: Այն դեպքերում, երբ ապօրինի կառույցի շինարարությունն իրականացվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում, օրենսդրությունը նախատեսում է 400 հազար դրամ տուգանք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ապօրինաշինության կրկնման դեպքում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է:

Նմանատիպ նյութեր