Վթար՝ Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանում
                        Ուկրաինայի Զապորոժսկի ատոմային էլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել, հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ հավելելով, որ ատոմակայանի ռեակտորի հետ խնդիրներ չկան:  Ուկրաինայի Էներգետիկայի նախարարի  խոսքով էլ՝ վթարն իրենից վտանգ չի ներկայացնում, թեեւ մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել: 
Վլադիմիր Դեմչիշինը նշել է, որ վթարը կապ չունի էլեկտրաէներգիայի արտադրման բուն պրոցեսի հետ, եւ  ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ վթարի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

