«Բարսելոնա»-ի նոր մարզաշապիկը կլինի հորիզոնական գծերով. ֆոտո
Nike ընկերությունը հաջորդ մրցաշրջանում պատրաստվում է հեղափոխական փոփոխություն կատարել «Բարսելոնա»-ի մարզազգեստների դիզայնում:
«Կապտանռնագույնների» մարզաշապիկների վրայի ուղղահայաց գծերի փոխարեն կարող են հայտնվել հորիզոնական գծեր: Իսպանական Sport պարբերականը հրապարակել է նոր մարզազգեստների հավանական տարբերակները:
Բացի այդ նշվում է, որ նոր մարզազգեստները արժանացել են «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հավանությանը:
[img]http://fc02.deviantart.net/fs71/i/2012/238/f/2/barcelona_fc_2012___13_kits_by_napolion06-d5cip5t.png[/img]