211652_close_icon
views-count7041 դիտում article-date 16:22 03-12-2014

Հայաստան ներխուժած և 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցի դիվերսանտների դատաքննությունն ավարտվեց

Այս տարվա հուլիսին Հայաստանի տարածք ներխուժած եւ դիվերսիոն գործողությունների արդյունքում 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցի դիվերսանտների դատաքննությունն ավարտվեց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Տեղեկացանք նաև, որ մինչեւ տարեվերջ նրանց դատավճիռը կհրապարակվի: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի դիվերսանտների գործն արդեն դատարանում է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Իսկ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել: Ի դեպ, նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանն էլ է հարցաքննվել եւ ճանաչել է իրեն իրեն Բաքվում հարցաքննած Հասան Հասանովին, ով դիվերսոն խմբի անդամ է եղել եւ սպանվել էր դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սմբատ Ցականյանի դին գտել էին Քարվաճառի գերեզմանների մոտ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:

Նմանատիպ նյութեր