Բուլղարիան «Հարավային հոսք»-ից Ռուսաստանի հրաժարվելը բլեֆ է համարել
Ռուսաստանը ոչ մի պարագայում չի հրաժարվի «Հարավային հոսք» նախագծից: Նման կարծիւք է հայտնել Բուլղարիայի խորհրդարանի՝ էներգետիկայի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարտին Դմիտրովը:
«Դա Վլադիմիր Պուտինի [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/02/35432/]տակտիկական քայլն[/url] է, որպեսզի մեծացնի Եվրահանձնաժողովի և Բուլղարիայի նկատմամբ ճնշումը: Սպասեք և կտեսնեք, թե Ռուսաստանի այդ քայլն ինչպիսի հիստերիա կառաջացնի Բուլղարիայի իշխանությունների շրջանում, քանի որ տվյալ դեպքում մենք մեծ կորուստներ կունենանք »,-ասել է նա և հավելել, որ Պուտինի հայտարարությունն ընդամենը բլեֆ է: