Երկրաշարժ՝ Բաքվի շրջանում
                        Ադրբեջանի ժամանակով ժամը 06:34-ին երկրաշարժ է գրանցվել Բաքվի Ղարադաղի շրջանի Գոբուստան գյուղում: 
Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 23 կմ խորության վրա:
Վնասներ չկան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

