Ճապոնացի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտները սովորականներից ավելի վտանգավոր են, քանի որ 10 անգամ ավելի շատ կոնցերոգեն նյութեր են պարունակում: Հաշվի առնելով դա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար հանդես է գալիս անչափահասներին էլեկտրոնային ծխախոտների վաճառքն արգելելու առաջարկներով:
Իսկ երբ էլեկտրոնային ծխախոտը տաքանում է, կոնցերոգենների քանակությունն ավելի է շատանում: Այդ ծխախոտների առավելությունը միայն այն է, որ ի տարբերություն սովորականների, չեն սպառնում մյուս մարդկանց առողջությանը: