ՖԻՖԱ-ն հրապարակել էր տարվա լավագույն գոլի թեկնածուներին. տեսանյութ
Դեկտեմբերի 1-ին ՖԻՖԱ-ն հրապարակել էր տարվա լավագույն գոլի երեք թեկնածուներին։ Հաղթողի անունը կհայտարարվի «Ոսկե գնդակի» հանձման հանդիսավոր արարողության ժամանակ, որը կկայանա 2015 թվականի հունվարի 12-ին:
Հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշի անունը կրող մրցանակին հավակնում են՝ Ռոբին վան Պերսին (Հոլանդիա), Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա) և Ստեֆանի Ռոշեն (Պյեմոնթ Յունայթեդ):