Ուկրաինայի զինվորականները և Լուգանսկի աշխարհազորայինները դեկտեմբերի 5-ից կդադարեցնեն կրակը. ԵԱՀԿ
Ուկրաինացի զինվորականները և ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները պայմանավորվել են դեկտեմբերի 5-ից կրակը դադարեցնելու և ծանր սպառազինությունը դուրս բերելու մասին: Այս մասին նշված է Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
«Բոլորը պայմանավորվել են ուկրաինական զորքերի և նրանց միջև, ովքեր վերահսկում են ԼԻՀ-ը, շփման գծի երկայնքով կրակի ամբողջական դադարեցման մասին: Նշված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից: ծանր տեխնիկայի դուրսբերումը կսկսվի դեկտեմբերի 6-ից»ասված է զեկույցում: