211652_close_icon

Ռուսաստանը և Թուրքիան մի շարք համաձայնագրեր են կնքել

views-count1649 դիտում article-date 09:31 02-12-2014
Նախօրեին Թուրքիա էր ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մասնակցել է Անկարայում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկու երկրների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել էներգետիկայի ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝ Թուրքիայում ատոմային էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը և թուրքական BOTAS խողովակաշար ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Քոնուքը: Ընդհանուր հաշվով կողմերը 8 համաձայնագիր են ստորագրել:

Նմանատիպ նյութեր