Փոքր բիզնեսը՝ Ֆրանսիայի նախագահի դեմ
Փարիզում և Թուլուզում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի տնտեսական քաղաքականության դեմ :
«Ազատեք բիզնեսը» կարգախոսով փողոց են դուրս եկել հազարավոր փոքր ընկերությունների ներկայացուցիչներ, ծխախոտի և մթերային կրպակների տերեր:
Նրանք պահանջել են կառավարությունից փոփոխություններ մտցնել աշխատանքային օրենսգրքում և իջեցնել հարկերը: