Ռուսաստանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում տանուլ է տալիս
Ռուսաստանում 880 հազար ՁԻԱՀ-ով հիվանդ կա, հայտարարել է Ռուսաստանի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դաշնային կենտրոնը: Իրականում թիվը երկու անգամ մեծ է: Ամեն տարի Ռուսաստանում ՁԻԱՀ-ից 22 հազար մարդ է մահանում:
Մասնագետների խոսքով` այս ցուցանիշն իսկական աղետ է եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցում Ռուսաստանը տանուլ է տալիս: Իսկ, օրինակ, Աֆրիկայում, ի տարբերություն ՌԴ-ի, վերջին տասը տարում նվազել է ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը: