Պորոշենկոն հերքել է, որ Պուտինը իրեն սպառնալիքներ է ուղղել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ ունեցած հեռախոսազրույցում սպառնացել է նոր գրոհ կազմակերպել Ուկրաինայի վրա, հաղորդում է TASS գործակալությունը:
«Ուզում եմ կտրականապես հերքել անհեթեթ տեղեկատվությունը, թե Ռուսաստանի նախագահը հեռախոսային բանակցությունների ժամանակ սպառնացել է ինձ կամ Ուկրաինային: Ես իսկապես փորձում եմ պահպանել երկխոսությունը, քանի որ միայն այդկերպ հնարավոր է գտնել այս իրավիճակից դուրս գալու ուղին»,-ասել է Պորոշենկոն: