Թուրքիայի հարավային քաղաքներից մեկում ողբերգություն է կանխվել: Dogan լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ յոթերորդ հարկի պատուհանից 4-ամյա երեխա է ընկել, բայց նրան հասցրել է բռնել հարեւանությամբ աշխատող մի տղամարդ:
Շուքրյու Դենիզը պատմել է, որ նկատել է վայր ընկած կոշիկներ, ապա վերեւ նայել եւ տեսել, որ պատշգամբին խաղացող երեխան ուր որ է՝ կընկնի: տղամարդը, որն այդ պահին բակն էր ավլում, դեն է նետել ավելը եւ հաջողել բռնել երեխային: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը գնահատվում է բավարար: