Դեվիդ Բեքհեմը ավտովթարի է ենթարկվել
Դեվիդ Բեքհեմը որդու հետ ավտովթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով մակ այլ մեքենայի կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ֆուտբոլիստը մարմնական վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունում չեն հաստատել, որ հենց ֆուտբոլիստն է վթարի մասնակիցը, բայց տեղեկացրել են, որ բախվել են Audi RS6 եւ Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենաները:
Իսկ Daily Telegraph-ը գրում է, որ մեքենայում գտնվել են Բեքհեմը եւ նրա 15-ամյա տղան՝ Բրուքլինը, որին հայրը վերցրել էր «Արսենալ» ակումբի մարզադաշտից: