Մոսկվայում տղամարդը վրաերթի է ենթարկել կնոջն ու «փախցրել» դեպքի վայրից
                        Նախօրեին Մոսկվայի ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Սայկինի փողոցում Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցն անցնող մի կնոջ: 
Նախնական տեղեկություններով՝ վարորդը քննչական կոմիտեի աշխատակից է: Նա դեպքի վայրից հեռացել է՝ «փախցնելով» նաեւ տուժածին: Ականատեսների խոսքով՝ նա կնոջը դրել է ավտոմեքենան եւ հեռացել դեպքի վայրից: 
Դեպքի առթիվ քննություն է կատարվում:  Մեքենան հետախուզվում է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

