«Էբոլա»-ով հիվանդներին հորդորում են սեքսով չզբաղվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Էբոլա»-ով հիվանդացած տղամարդկանց հորդորում է ապաքինման փուլում սեքսով չզբաղվել՝ կանխելու համար սերմնահեղուկի միջոցով վիրուսի տարածումը:
«Էբոլա»-ն տարածվում է օրգանիզմի հեղուկ տարրերի հետ կոնտակտի միջոցով, թեեւ սեռական ճանապարհով տարածման դեպք դեռ չի արձանագրվել:
Այնուամենայնիվ, վերջերս վիրուսը հայտնաբերվել էր հիվանդներից մեկի սերմնահեղուկի բաղադրության մեջ: