Ստավրապոլում ձիեր են ձերբակալվել
                        Ռուսաստանի Ստավրապոլի երկրամասում ձերբակալվել են տեղացիներից մեկի ձիերը: 
Դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ կենդանիները չփացրել էին հողագործներից մեկի ցորենի այգին: Կենդանիներին պահելու կանոնների խախտման համար գյուղացու հանդեպ 5 հազար ռուբլի տուգանք է սահմանվել, քանի որ ձիերն արածել են ցորենի արտում եւ փչացրել բերքը: 
Գյուղացին հրաժարվել է տուգանքը վճարել, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները ձերբակալել են նրա ձիերին, ինչից հետո միայն տերն ուղղել է սխալը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

