Վրաստանի նախագահը վետո դրեց գաղտնալսման մասին օրենքի վրա
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգտվել է նախագահի վետոյի իր իրավունքից և այն կիրառել Գաղտնալսման մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու դեմ:
«Մենք մարդու իրավունքների և պաշտպանվածության միջև հավասարակշռության չենք հասել դեռևս, ինչցի ելնելով ես վետո դնում այդ օրենքի վրա»,-պարզաբանել էՎրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ հաստատել էր օրինագծերի փաթեթը, որը թույլ կտար ՆԳՆ-ին գաղտնալսումներ կատարել իր երկրի քաղաքացիների շրջանում: Մեկ այլ օրինագիծ, որով նախատեսվում էր գաղտնալսումներում ուժային կառույցների ներկայացուցիչների սահմանափակում, չէր ընդունվել: