Նոր պատժամիջոցներ ԵՄ-ի կողմից Դոնբասի 13 ներկայացուցիչների համար
                        Եվրամիությունը իր պաշտոնական թերթում  հրապարակել է նոր պատժամիջոցների ցուցակ՝ Ուկրաինայի  Լուգանսկի և Դոնեցկի  ինքնահռչակ  ժողովրդական հանրապետությունների տարբեր գործունեություն ծավալող գործիչների համար: 
 
Նրանց թվում է  Լուգանսկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոզլյակովը, ինչպես նաև  ԼԺՀ  առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը: 
Այդ ցուցակում են հատնվել  նաև  արևելյան Ուկրաինայի  5 կազմակերպություններ՝ «Դոնեցկի հանրապետություն», «Խաղաղություն Լուգանսկին», «Ազատ Դոնբաս », «Ազգային միություն», և «Լուգանսկի տնտեսական միություն»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

