Պորոշենկոյին առաջարկում են Ուկրաինայի վարչապետ նշանակել Սաակաշվիլիին
                        ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Պուշկովի կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիi թեկնածությունը կարելի է առաջադրել Ուկրաինայի վարչապետի պաշտոնում: 
«Պորոշենկոյի նոր խոսքը: Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է վրացի՝ Սաակաշվիլիի համախոհը: Իսկ ինչո՞ւ Սաակաշվիլիին չնշանակել վարչապետ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պուշկովը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

