ԱՄՆ-ում «սև ուրբաթ»-ին զենք գնելու հայտերի ռեկորդային թիվ է արձանագրվել
                        Միացյալ Նահանգներում «Սև ուրբաթ» օրը զենքի գնման կտրուկ աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է USA Today-ը: 
 Նախորդ տարի զենքի գնման ռեկորդ էր սահմանվել՝ 144 հազար դիմում: 
ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ այս տարի այդ առումով նոր ռեկորդ կարող է սահմանվել, քանի որ արդեն ստացվել է 155 հազար դիմում: 600 վարչությունների աշխատակիցներ օրական 17 ժամ են աշխատում՝ ուսումնասիրելու դիմումները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

