ՄԱԿ-ը Վաշինգտոնին խոշտանգումների մեջ է մեղադրել
                        Միացյալ Նահանգները չեն կարողանում կատարել Խոշտանգումների դեմ միջազգային կոնվենիցիան, գտնում են ՄԱԿ-ի փորձագետները:
Ինչպես հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ հանձնաժողովը հրապարակել է վերջին 8 տարիների զեկույցը, որում նշված է, որ ԱՄՆ-ում պահպանվում են փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքը, խիստ ռեժիմի բանտերում խոշտանգումները և սեռական փոքրամասնության ներկայացուցիչենրի նկատմամբ հետապնդումները: 
ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 1987 թվականին, իսկ 1994թ-ին վարեվարցվել ԱՄՆ-ում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

