«Լիվերպուլ»-ը բանակցություններ է վարում Յուրգեն Կլոպի հետ
«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթներից և սկսել է չվստահել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին: Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, մերսիսայդյան ակումբը արդեն բանակցություններ է վարում Դորտմունդի
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Բացի այդ տեղեկություն է տարածվել, որ ակումբի ղեկավարները ցանկանում են բաժանվել որոշ խաղացողներից, որոնք թիմը համալրել են Ռոջերսի պահանջով: Առաջին հերթին խոսքը գնում է իտալացի Մարիո Բալոտելիի մասին, ով դժգույն խաղ է ցուցադրում և ընթացիկ մրցաշրջանում ընդամենը մեկ գոլ է խփել իր նոր թիմի կազմում: