Չինաստանում հիվանդ խոզերի միս է վաճառվում. լուսանկարներ
                        Համացանցի չինական տիրույթում ահազանգում են հիվանդ խոզերի մսի վաճառքի մասին: 
Չինաստանի ֆերմաներից մեկը դադարեցրել էր գործունեությունը` աղիքային հիվանդության պատճառով, սակայն տեղեկություններ կան, որ հիվանդությունը տարածվել է նաեւ այլ ֆերմաներում: 
Օգտատերերը նշում են, որ խոզի մսում թրթուրներ են տեսել եւ հորդորում առայժմ խոզի միս չգնել: Չինաստանի պատկան մարմիններն այս փաստը դեռեւս չեն մեկնաբանել:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

