Հոլանդիայում կոկաինի փոխարեն վաճառվել է սպիտակ հերոին
                        Նիդերլանդների ոստիկանությունը զգուշացրել է  բոլոր զբոսաշրջիկներին զերծ մնալ «ձեռքի վրայից» թմրանյութ ձեռք բերելուց: 
Պարզվել է, որ կոկաինի փոխարեն վաճառվել է սպիտակ հերոին: Այն ավելի էժան է, բայց կարող է շնչահեղձություն առաջացնել:
Անգլիայից երկու երիտասարդ խաբեության զոհ են դարձել, որոնց կյանքը   փրկել չի հաջողվել:
Ավելի քան 10 մարդ հոսպիտալացվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

