2227 դիտում
09:52 02-10-2014
Ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը շարունակում է հայաստանցիներին նյարդային վիճակի մեջ պահել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակում է նյարդային վիճակի մեջ պահել հարյուր հազարավոր հայաստանցիների, որոնք ՌԴ-ից դրամական փոխանցումներ են ստանում: Երեկ առավոտյան Մոսկվայի ֆոնդային բորսայում, սակարկությունները սկսվելուց կարճ ժամանակ անց, երկարժույթ զամբյուղը (0.55 դոլար, 0.45 եվրո) հատել է 44.40 ռուբլու սահմանը, ինչը նոր ռեկորդ է: Բացի այդ, սա այն նիշն է, որն ստիպեց ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու հետագա արժեզրկումը կանխելու համար ինտերվենցիաներ իրականացնել. Մի բան, որ չէր արվել այս տարվա ապրիլից:
Թերթը հավելում է, որ այս անգամ ռուբլու ռեկորդային արժեզրկման առիթ է հանդիսացել «Bloomberg» գործակալության` անցած գիշեր տարածած տեղեկատվությունը, թե ՌԴ Կենտրոնական բանկը երկրից կապիտալի ահագնացող արտահոսքը կանգնեցնելու նպատակով պատրաստվում է սահմանափակել կապիտալի տեղաշարժը:
«Սա իսկական խուճապ էր առաջացրել ներդրողների շրջանում: Ու թեև երեկ օրվա ընթացքում Կենտրոնական բանկը հերքեց այդ տեղեկությունը` հետաքննություն սկսելով հիշատակված տեղեկատվության վերաբերյալ, համընդհանուր խուճապը հաջողվեց կանխել միայն այն բանից հետո, երբ ՌԴ ֆինանսների նախարարությունը հրապարակայնորեն անթույլատրելի համարեց կապիտալի տեղաշարժի սահմանափակումը: Այս հայտարարություններից հետո միայն հաջողվեց իրավիճակը վերահսկել և ռուբլու փոխարժեքը իջեցնել 44.40 ռուբլու միջակայքից ներքև: Սակայն այդ ընթացքում ԿԲ-ն մոտ 600 մլն դոլար էր վաճառել ռուբլու շեշտակի փլուզումը թույլ չտալու համար»,-գրում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2088 դիտում
07:31 28-11-2014
Ռուբլու արժեզրկումը հանգեցրել է դրամի արժեզրկմանը. ՀԺ
1632 դիտում
10:35 06-12-2014
Ռուբլու արժեզրկումը՝ արտահանման ծավալների կրճատման պատճառ. Ժողովուրդ
2208 դիտում
08:09 13-12-2014
Ռուբլու արժեզրկումը կազմել է 71 տոկոս. ՀԺ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան