ՀՀԿ 15-րդ համագումարը մեկնարկեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով
Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարի մեկնարկը տրվեց: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո խոսքը տրվեց Հայ Առաքելական ԵկեղեցուԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Կճոյանին, ով կարդաց տերունական աղոթքը և հոտնկայս կատարվեց համագումարի բացումը:
Այնուհետ Սերժ Սարգսյանը ներկայացրեց համագումարի օրակարգը, որում ընդգրկված են նախագահի հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ կուսակցության նախագահի ընտրությունը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրությունները, վերստուգիչ նախագահության ընտրությունները: