Վրաստանի պետական որոշումները մեկ մարդ է կայացնում. Ալասանիա
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի խոսքով՝ ցավոք, երկրի պետական հարցերի որոշումները կախված է մեկ մարդու կամքից: Այս մասին նա հայտնել է Forbes Georgia-ին տված հարցազրույցում, հաղորդում է Georgia On;ine-ը:
Ալասանիան ընդգծել է, որ եթե ինչ-որ հարց կարելի է որոշել 5 րոպեում կամ 1 ամսում, ապա որոշումը կայացվում է առնվազն 2 ամիս հետո:
«Հետաքրքիր է այն, որ երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված Բիձինա Իվանիշվիլին այնպիսի մանրամասներ գիտի, որոնց մասին նույնիսկ դատախազությունը չի խոսում: Եվ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ երկիրը ղեկավարվում է մեկ մարդու կամքով, այլ ոչ օրենքներով ու ինստիտուտներով»,-ասել է նախկին նախարարը: