Թուրքիայում բողոքի ակցիա կանցկացվի՝ ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու պահանջով
Վաղը՝ հունվարի 17-ին, «Իգդիրի ադրբեջանական տուն» հասարակական կազմակերպությունը Թուրքիայի Իգդիր քաղաքում բողոքի ակցիա է անցկացնելու Հայաստանի «անազնիվ» քայլի դեմ:
Report-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջելու են ազատ արձակել դիվերսանտներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
ՀԿ-ի ղեկավար Սարդար Ունսալը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ստորագրահավաք և արշավ կազմակերպել այդ կապակցությամբ:
Ունսալի պնդմամբ՝ դիվերսանտներն ունեին ԼՂՀ-ում իրենց ծնողների գերեզմաններն այցելելու «լրիվ իրավունքը»:
Հիշեցնենք, որ Ասկերովն ու Գուլիևը ԼՂՀ իշխանությունների կողմից ձերբակալվել էին այս տարվա հունիսին հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ, իսկ դիմադրություն ցույց տալու ժամանակ ոչնչացվել էր ևս մեկը՝ Հասան Հասանովը, ում դին վերջերս ԼՂՀ իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին: