211652_close_icon

Ամբոխավարության հայկական տարբերակի էությունը ոչ թե առաջ, այլ հետ գնալու կոչերի մեջ է. Առավոտ. խմբագրական

views-count2104 դիտում article-date 09:44 07-03-2015
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա կասեմ, ընթերցողների մեծ մասին դուր չի գա: Բայց լրատվամիջոցները և քաղաքական գործիչները «դուրեկան» խոսքերի այնպիսի տարափ են թափում մարդկանց վրա, որ ինչ-որ մեկը պետք է ասի ճշմարտությունը. 1. Թոշակային համակարգի բարեփոխումն անպայման պետք է անցկացվի՝ այլ հարց է, թե ինչպես, ինչ հիմունքներով: Եթե բարեփոխումը չանցկացվի, ապա այսօրվա 30-40 տարեկանները լավագույն դեպքում ստանալու են չքավորի այն թոշակը, որը շուտով կստանան իմ հասակակիցները, և որը ստանում են մեր ծնողները: 2. Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա՝ հակառակ դեպքում այդ շուկան մոտակա տարիներին կփլուզվի: Բայց պարզապես թանկացնելը ոչ մի օգուտ չի բերի՝ մենք կմնանք նույն հոտած ու քրքրված «Գազելներում» և կշարունակենք ընդունել նույն «շախմատային ձիու» դիրքը: Ոլորտը պետք է արմատապես բարեփոխվի՝ կառուցվի բոլորովին այլ սկզբունքներով: 3. Երթևեկության կանոնները խախտող վարորդները պետք է պատժվեն՝ անկախ նրանից, թե այդ խախտումները ֆիքսում են ճանապարհային ոստիկանները, թե՞ հատուկ միջոցները: 4. Երևանի նման մեծ քաղաքներում պետք է լինեն վճարովի ավտոկանգառներ, և պետք է լինեն տեղեր, որտեղ կանգառն ընդհանրապես արգելված է: Կարելի է, իհարկե, անկարգ վարորդների և հատկապես տաքսիստների սիրտը շահելու համար ամեն տեղ կանգնելու իրավունք պահանջել: Բայց իրականում պետք է պահանջել ավելի խիստ և ավելի հստակ կարգավորում: Ամբոխավարության հայկական տարբերակի էությունը ոչ թե առաջ, այլ հետ գնալու կոչերի մեջ է»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր