211652_close_icon
views-count1353 դիտում article-date 13:36 30-09-2015

Իտալիայի հայտնի «Դուկալե» պալատում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները և իտալերենով ընթերցվել Դ. Վարուժանի բանաստեղծությունները

Սեպտեմբերի 27-ին կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Իտալիայի Պուլիայի նահանգի Մարտինա Ֆրանկա քաղաք: Դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Մարտինա Ֆրանկայի քաղաքապետ Ֆրանկո Անկոնայի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-իտալական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Կայացավ նաև դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը “Italiadecide” ասոցիացիայի նախագահ և Իտալիայի պատգամավորների պալատի պատվավոր նախագահ Լուչիանո Վիոլանտեի հետ: Զրույցի ընթացքում կողմերը նշեցին, որ Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման բազմաբնույթ միջոցառումներն աննախադեպ էին թե քանակի և թե բովանդակային առումով: Այդ կապակցությամբ դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լուչիանո Վիոլանտեին նրա ցուցաբերած աջակցության և մասնակցության համար: Երեկոյան տեղի ունեցավ “Italiadecide” ասոցիացիայի և Իտալական հանրագիտարանի կողմից կազմակերպած «Հիշողությունների բիենալեի» փակման արարողությունը, որի վերջին նիստը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բանախոսների թվում էին դեսպան Սարգիս Ղազարյանը, քաղաքապետ Ֆրանկո Անկոնան և «Italiadecide»-ի նախագահ Լուչիանո Վիոլանտեն: Նրանք խոսեցին Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունների կանխարգելման հարցում հիշողության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Սարգիս Ղազարյանը և Լուչիանո Վիոլանտեն հատուկ անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ներկայացրեցին Ադրբեջանի հայատյաց և հակամարտության կարգավորման հարցում ապակառուցողական ու ռազմատենչ քաղաքականությունը, վերջինիս կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ հետ շփման գծում իրականացվող սադրիչ և լարվածության աճի հետամուտ թշնամական գործողությունները: Բիեննալեի ավարտից հետո “Anima Mea” դասական երաժշտության փառատոնի շրջանակում Մարտինա Ֆրանկայի հայտնի «Դուկալե» պալատում կայացավ նշյալ փառատոնի կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հերթական համերգը: Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Սարգիս Ղազարյանը և Լուչիանո Վիոլանտեն: Պուլիայի “Florilegium Vocis” երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները և իտալերենով ընթերցվեցին Դանիել Վարուժանի բանաստեղծությունները: [img]/ups/images/0390630001443602030316854.jpg[/img]

Նմանատիպ նյութեր