Հռոմի Պապը ելույթ կունենա Եվրախորհրդարանում և Եվրոպայի Խորհրդում
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հրավերով ժամանել է Ստրասբուրգ և ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում և Եվրոպայի Խորհրդում:
Սա նրա թվով 5-րդ արտասահմանյան այցելությունն է:
Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Պապի այցելությունը չի կրում կրոնական առաքելություն, և չի նախատեսվում որևէ եկեղեցական արարողություն:
Վատիկանից հայտնել են, որ ֆրանսիական ղեկավարների հետ հանդիպումներ չեն լինելու:
Մ. Շուլցը ասել է, որ Պապը մեծ ազդեցություն ունի փոփոխությունների և փոխըմբռնման վերաբերյալ գլոբալ քննարկումներին, որոնց կարիքը զգացվում է աշխարհում:
Հռոմի Պապի հետ Ֆրանսիա են ժամանել նաև մի շարք համաշխարհային լրավամիջոցների ներկայացուցիչներ, հայտնում է Itar-tass գործակալությունը: