878 դիտում
16:07 25-11-2014
Արցախի կառավարությունը աջակցություն կցուցաբերի ծխախոտագործներին
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հանրապետությունում ծխախոտագործության ոլորտում ունեցած այս տարվա արդյունքները, ինչպես նաև քննարկվել առկա խնդիրների լուծման ուղիներն ու գալիք տարվա անելիքները:
Շահագրգիռ մարմինների և ծխախոտագործների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարում մշակվել է շուրջ 100 հա ծխախոտի դաշտ, որի բերքատվությունն այնքան էլ գոհացուցիչ չէ` հիմնականում երաշտով պայմանավորված: Բերքի ցանկալի արդյունքին հասնելուն խանգարել են նաև ոռոգմանը և մթերմանն առնչվող որոշ հարցեր:
Այս կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ ոռոգման հետ կապված անհրաժեշտ հանձնարարականներն արդեն տրված են արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը և կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի առավել շատ ծխախոտի դաշտեր ունեցող շրջանի` Մարտունու ոռոգման ջրի խնդիրը:
Մարտունիում, վարչապետի խոսքով` կհիմնվի չորանոց, ինչը հնարավորություն կտա առանց խոչընդոտների ժամանակին մթերել արտադրանքը: Այս ամենին զուգահեռ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կորուստներ կրած ծխախոտագործներին աջակցելու նպատակով նրանց անտոկոս վարկ է տրամադրելու` պարտավորությունների մարման համար, ինչպես նաև երկու տարով ազատելու է ջրի վարձավճարից: Ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նոր ծրագիր է մշակվում. Մարտունու շրջանում արդեն մոտ 163 հա, իսկ Ասկերանում` 60հա ծխախոտի դաշտեր մշակելու հայտեր կան ներկայացված:
ԼՂՀ կառավարության ղեկավարը խորհրդակցության ավարտին հորդորել է ճիշտ պլանավորել հետագա անելիքները, իսկ խոշոր ծխախոտագործներին հանձնարարել է կարգավորել բանվորների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը:
Նմանատիպ նյութեր
4751 դիտում
20:06 22-06-2017
Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում
3499 դիտում
23:54 18-03-2020
Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի Կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան
1312 դիտում
00:11 03-07-2014
ԵՄ-ն 1,6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Բուլղարիայի բանկային հատվածին
Այս բաժնից
751 դիտում
10:30 11-01-2025
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի
1153 դիտում
09:38 11-01-2025
Լոս Անջելեսի շրջակայքում շարունակվում է պայքարը անտառային հրդեհների դեմ․ «Ամերիկայի ձայն»
940 դիտում
23:26 10-01-2025
Դատարանը Թրամփին ազատել է պատժից պոռնոաստղին վճարելու գործով՝ չչեղարկելով նրա մեղավորությունը