211652_close_icon
views-count929 դիտում article-date 16:10 24-11-2014

«Մանչսթեր Սիթի»-ն բարդ իրավիճակում է գտնվում. Պելեգրինի

«Մանչեթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը պարտավոր է հաղթել մյունխենյան ակումբին: Ընդ որում չիլիացի մասնագետը հույս է հայտնել, որ իր թիմը կկարողանա դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ: «Մենք բարդ իրավիճակում ենք գտնվում: Եթե չհաղթենք «Բավարիա»-ին, ապա կարող ենք հրաժեշտ տալ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Այդ պատճառով «Մանչեսթեր Սիթի»-ին պարտավոր է միավորներ վաստակել առաջիկա խաղում: Իհարկե, մեր գլխավոր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է: ԲԿՄԱ-ի դեմ խաղում մենք մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեցինք, սակայն պետք է կենտրոնանալ մեր ելույթների վրա: Շատ են եղել դեպքեր, երբ խմբային փուլում վատ հանդես եկած թիմը արդյունքում հաղթել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Ես միշտ աշխատում եմ դրականորեն տրամադրվել: Մեզ ներկայումս միայն հաղթանակն է ձեռնտու»,- ասել է Պելեգրինին: Հարկ է հիշեցնել, որ «Մանչեսթեր Սիթի»-ին 4 տուրից հետո վաստակել է 2 միավոր և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը:

Նմանատիպ նյութեր