Հրդեհներ՝ Դոնեցկում
                        Նախօրեին Դոնեցկում ռազմական գործողությունների հետեւանքով հինգ հրդեհ է բռնկվել: Իզոտովի փողոցում երկու սեփական տուն է վառվել, իսկ Օդինցովայում՝ չբնակեցված տարածք եւ ավտոմեքենա: 
Հրդեհները մեկուսացվել են հրշեջ-փրկարարների ջանքերով: 
Ռազմական գործողությունների հետեւանքով նաեւ այլ հրդեհներ էին բռնվել, նաեւ ջրատար խողովակ էր վնասվել: Կիեւսկի շրջանի մի մասում դադարել է էներգամատակարարումը: Տարվում են վերականգնողական աշխատանքներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

