«Էյբար» - «Ռեալ»՝0:4. Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Ռեալ»-ը խնդիրներ չունեցավ «Էյբար»-ի դեմ խաղում: Անրելոտիի սաները արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին չափանիշներով համեստ ակումբի դարպասը: Հաղթողների կազմում դուբլով աչքի ընկավ Ռոնալդուն, ով Իսպանիայի առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցրեց 20-ի:
[b]«Էյբար» - «Ռեալ»՝0:4[/b]
Գոլեր՝ Ռոդրիգես 23՛, Ռոնալդու 43՛, 84՛ (11մ), Բենզեմա 69՛