211652_close_icon
views-count1108 դիտում article-date 21:18 12-12-2024

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր