Ռուսաստանը և Գերմանիան փոխանակվել են դատապարտված լրտեսներով. Focus
Անցյալ տարի իր ամուսնու հետ Գերմանիայում լրտեսության մեղադրանքով ազատազրկման դատապարտված ռուս կինն ազատ է արձակվել ու վերադարձել հայրենիք, գրում է գերմանական Focus պարբերականը:
«48-ամյա կինը, ում կեղծանունը Գուդրուն Անշլագ է, 2 օր առաջ դուրս է եկել բանտից և վերադարձել Ռուսաստան, իսկ նրա 53-ամյա ամուսինը, կեղծանունը՝ Անդրեաս, բանտում է»,-ասված է հայտարարության մեջ:
Ամուսինները ձերբակալվել էին 2013 թվականի հուլիսին՝ 6,5 տարվա ազատազրկման վճռով: Պարբերականի տվյալներով՝ 1988 թվականից նրանք աշխատել են Ազգային անվտանգության կոմիտեում, իսկ հետո՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունում: Վերջիններիս առջև խնդիր էր դրված՝ հավաքագրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին ռազմական ու քաղաքական տեղեկություններ:
Թերթը նշում է, որ Անշլագը կարող է փոխանակված լինել ՌԴ-ում պահվող գերմանացի այլ լրտեսի հետ Ռուսաստանի և Գերմանիայի իշխանությունների համաձայնությամբ: Առայժմ ռուսական իշխանություններից որևէ արձագանք չկա: