«Հրանտ Դինք» հիմնադրամը Ստամբուլում համաժողով կկազմակերպի
Նոյեմբերի 22-23-ը Ստամբուլում տեղի կունենա «Կնքված դարպասը. Հեռանկարներ` կնքված թուրք-հայկական սահմանից» խորագրով գիտաժողովը, որը նախաձեռնել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:
Համաժողովը նպատակ ունի անդրադառնալու «փակ սահմանի քաղաքականությանը»՝ դրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրներին, նաեւ` Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներին:
Կշեշտվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են` փակ սահմանների ազդեցությունը սահմանամերձ շրջանների բնակիչների առօրյայի վրա, տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաց թողնված հնարավորությունները եւ այլն: