Հովարդը ճանաչվել է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ի հավաքականի և «Էվերտոն»-ի դարպասապահ Թիմ Հովարդը ճանաչվել է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում փորձառու դարպասապահի փայլուն խաղը ոչ մեկին անտարբեր չի թողել: 1/8 եզրափակիչում Բելգիայի հետ կայացած խաղի ժամանակ Հովարդը 16 սեյվի հեղինակ դարձավ, և աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց: