«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող երկու կալանավոր հացադուլ են հայտարարել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Վերջիններս հացադուլի միջոցով բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքից: Կալանավորներից մեկը 3 օր է, ինչ հացադուլի մեջ է, մյուսը՝ 2:
Գոռ Ղլեչյանը նաեւ նշեց, որ քրեակատարողական հիմնարկի սոցաշխատողները նրանց հետ աշխատանքներ են տանում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ, իսկ կալանավորների առողջական վիճակը այս պահին նորմալ է: